Դորտմունդի «Բորուսիա»-ի գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեն ներկայացրել է հարձակվող Մարկո Ռոյսի ապաքինման ժամկետը: Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով բաց թողեց Եվրո-2016-ը:
«Ռոյսի ապաքինման ընթացքը ծրագրից չի շեղվել, բարդացումներ չկան: Հաջորդ չորս շաբաթում նա ձեռք կբերի օպտիմալ մարզավիճակ և օգոստոսի երրորդ շաբաթից կմարզվի թիմի ընդհանուր խմբում»,- գործադիր տնօրենի խոսքը մեջբերում է «Բորուսիա»-ի մամուլի ծառայությունը:
Գերմանիայի անցած առաջնությունում Մարկոս Ռոյսը մասնակցել է 26 հանդիպման, խփել է 12 գոլ, կատարել է 3 գոլային փոխանցում: