Թուրքիայում ռազմական հեղաշրջման արդյունքում 60 մարդ է զոհվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայում երեկ գիշերը տեղի ունեցած ռազմական հեղաշրջման ընթացքում առնվազն 60 մարդ է զոհվել, նրանցից 42-ը սպանվել է Անկարայում: Այս մասին հայտնում է Habertürk-ը՝ հղում անելով Անկարայի դատախազությանը:

Եվս 15-ը տուժել է ռումբի պայթյունի ժամանակ, որը նետել են խորհրդարանի շենքի վրա:

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել էր երկրում ռազմական հեղաշրջման փորձի մասին: Դրանից հետո երկրում ռազմական դրություն և պարեկային ժամ էր հայտարարվել: Անկարայում և Ստամբուլում մարտական մեքենաները շրջափակել էին խորհրդարանի շենքն ու կրակ բացել:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփր Էրդողանը հայտարարել էր, որ հեղաշրջման փորձերը ճնշվել են: Նա խոստացել էր զտումներ կատարել հանրապետության զինված ուժերում:




Լրահոս