Ֆրանսիական միջերկրածովյան Նիցցա քաղաքում, որտեղ բեռնատարը մխրճվել էր մարդկանց ամբոխի մեջ, 5 մարդ է ձերբակալվել, փոխանցում է BFMTV-ն:
3 մարդ ձերբակալվել էր հուլիսի 16-ի առավոտյան:
Նախօրեին հայտնի է դարձել ահաբեկչի կնոջ բերման ենթարկման մասին:
Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին Նիցցայի անգլիական ծովափին Բաստիլի գրավման տոնակատարության ժամանակ ահաբեկիչը 60–70 կմ/ժամ արագությամբ մխրճվել էր ամբոխի մեջ և կրակ բացել, 80 մարդ էր զոհվել: