ՉԻ.Մարտիրոս Սարյանի ընտանիքին ոչ ոք տնից չի զրկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“ՉԻ”–ն իր նախորդ հրապարակումներից, մեկում անդրադարձել էր այն խնդրին, որ վերանորոգման պատճառաբանությամբ կառավարությունը տնից զրկել էր Մարտիրոս Սարյանի ընտանիքին։ Նշենք, որ “ՉԻ”–ն այդ առիթով դեռևս սեպտեմբերի 30-ին գրավոր հարց էր ներկայացրել Մշակույթի նախարարություն և այդպես էլ պատասխան չէր ստացել։
 
Կառավարության հերթական նիստից հետո “ՉԻ”– ն փորձեց մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանից տեղեկանալ, թե հավաստի՞ են լուրերն այն մասին, որ վերանորոգումից հետո Մարտիրոս Սարյանի ընտանիքին զրկել են տուն վերադառնալու հնարավորությունից։
 
Ի պատասխան “ՉԻ” հարցի՝ Հասմիկ Պողոսյանը նշեց. “Ո՞վ է այդպիսի բան ասում, ո՞վ է այդպիսի լուրեր տարածում։ Դուք գիտեք, որ Սարյանի թանգարանը հրդեհվել էր և կանգնել էր վերանորոգման։ Եվ այդ հրդեհված տանը այլևս հնարավոր չէր ուղղակի բնակվել։ Եթե ուշադրություն դարձրեցիք, պետությունը գումար տրամադրեց, որպեսզի այդ հրդեհված տարածքները կարգի բերեն։ Ինչո՞ւ են այդպիսի բաներ խոսում, ես ուղղակի չեմ հասկանում։ Այս ամենը խոսակցությունների մակարդակով է։ Իր աղջիկը ֆոնդապահ է աշխատում թանգարանում։ Դա բավարար ապացույց չի՞”։ “ՉԻ” դիտարկմանը, որ Մշակույթի նախարարությունը մեր գրավոր հարցմանը տևական ժամանակ է չի պատասխանում, Հասմիկ Պողոսյանը նշեց.” Ձեզ հիմա իբրև մշակույթի նախարար պաշտոնապես ասում եմ այն, ինչ որ գիտեմ և ինչից տեղյակ եմ։ Փառք Աստծու, որ գոնե հրդեհի պահին նկարները չէին գտնվում թանգարանում, քանի որ վերանորոգում սկսելու պատճառով տեղափոխվել էին։ Եկեք միասին մտածենք ոնց պահպանենք Մարտիրոս Սարյանի ժառանգությունը։ Այ այստեղ եթե վտանգ սպառնա, եկեք բոլորս ՏՕՏ կոչենք”,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
 




Լրահոս