
Տեղի է ունեցել այն, ինչը ոչ ոք չէր սպասում. ծանր քաշային կարգում UFC նախկին չեմպիոն Բրոք Լեսնարը բռնվել է արգելված դեղամիջոցներ օգտագործելու մեջ:
USADA-ն հայտնել է, որ Բրոքը խախտել է հակադոպինգային քաղաքականությունը, և այդպիսով նա չի մասնակցի մարտին մինչև պաշտոնական դատավճռի կայացումը, իսկ Մարկ Հանթի հետ մենամարտի արդյունքը կփոխվի՝ դառնալով «չկայացած»:
Շատերին զարմացրել է այն փաստը, որ Լեսնարը հավանություն է ստացել հակադոդինգային հանձնաժողովի կողմից, և նրան թույլ են տվել մեկ ամիս հետո վերսկսել կարիերան, չնայած այն բանին, որ ըստ կանոնների՝ նա պետք է 4 ամիս թեստեր անցներ: