Մանկական ուրախ ծրագիր՝ Նուբարաշեն վարչական շրջանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում մայրաքաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի կենտրոնական զբոսայգու հարակից հատվածում տեղի է ունեցել «Ողջույն Նուբարաշենից» խորագրով մանկական ուրախ ժամանցային միջոցառումը:

Միջոցառման ընթացքում կազմակերպված համերգային ծրագրին ելույթ են ունեցել հայտնի ու սիրված պատանի երգիչներ, ինչպես նաև վարչական շրջանի Նուբարաշեն մարզամշակութային կենտրոնի սաներն ու պարախմբերը:
Ուրախ տրամադրությունն ապահովել են նաև միջոցառման մասնակից խաղավար-ծաղրածուները: Կազմակերպվել են նաև տարբեր խաղ-մրցույթներ:
Միջոցառման մասնակից երեխաները ուրախությամբ նշել են, որ բազմաթիվ համերգներն ու ուրախ ծրագրերը ամառը մայրաքաղաքում դարձնում են հետաքրքիր և անմոռանալի:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն




Լրահոս