Կայացել է Էդվարդ Նալբանդյանի եվ Թորբյորն Յագլանդի հանդիպումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հոկտեմբերի 21-ին ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահ, Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին, ով Հայաստանում է գտնվում “Պայքար Եվրոպայում խտրականության, այլատյացության եւ անհանդուրժողականության դեմե բարձրաստիճան խորհրդաժողովին մասնակցելու նպատակով։
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց ԵԽ քարտուղարությանը եւ անձնապես գլխավոր քարտուղարին նախարարների կոմիտեում հայկական նախագահության աշխատանքներին համակողմանի աջակցություն ցուցաբերելու համար։
Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ հայկական նախագահության ընթացքում մեկ տասնյակից ավելի  կարեւոր միջոցառումներ են տեղի ունեցել եւ դրանցից առանձնացրեց  ՀՀ Նախագահի այցելությունը Ստրասբուրգ, Երեւանում անցկացված ,Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները եւ իշխանությունների հայեցողության սահմանները Եվրոպայի Խորհրդի անդամ երկրներումե խորագրով խորհրդաժողովը, ԵԽ Միջմշակութային երկխոսության կրոնական հարթության  հանդիպումը, Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի լիագումար նիստը, ԵԽ անդամ երկրների մայրաքաղաքների քաղաքապետերի խորհրդաժողովը, ԵԽ բարձրագույն կրթության հարցերով պատասխանատու նախարարների տարածաշրջանային հանդիպումը եւ այսօր բացվելիք բարձրաստիճան խորհրդաժողովը։ Արտգործնախարարը նշեց, որ Հայաստանը նույն եռանդով շարունակելու է իր ներդրումն ունենալ Եվրոպայի խորհրդի նպատակների առաջ մղման գործում:
ԵԽ գլխավոր քարտուղարը բարձր գնահատեց ԵԽ Նախարարների կոմիտեում հայկական նախագահության ծավալած գործունեությունը եւ արդեն իսկ կատարված աշխատանքները:
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Եվրոպայի խորհրդի հետագա գործունեության, ԵԽ-ում իրականացվող բարեփոխումների եւ այլ օրակարգային հարցերի վերաբերյալ։




Լրահոս