Շենքի մուտքում օձ է նկատվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հոկտեմբերի 21-ին, ժամը 12.14-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Զ.Անդրանիկի փողոցի թիվ 32 շենքի մուտքում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:
Հրշեջ-փրկարարները օձը հայտնաբերել և տեղափոխել են անվտանգ տարածք:




Լրահոս