«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Կարո Եղնուկյանն ArmLur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Երեւանում տեղի ունեցող իրադարձություններին նշեց, որ ինքը ոչ մի բանից տեղյակ չէ:
«Երբ ոստիկանները առավոտ եկան, ես ոչ մի բանից տեղյակ չէի, իրենց զանգով եմ արթնացել ու այդ ընթացքում նոր տեղեկացա, թե ինչ է լինում: Ինձ խնդրում, հրավիրում էին գնամ բաժանմունք, ասեցին ազգային անվտանգության հարց է ես կարող եմ իրենց օգտակար լինել»,- ասաց Եղնուկյանը:
Վերջինիս խոսքով նրան ցանկացել են պատանդ վերցնել: «Կարծում եմ, որ իրենց օգտակար լինելը ինձ պատանդ վերցնելն էր: Իրենք չէին ասում, թե ինչպես կարող եմ օգտակար լինեմ, ասեք ինչպես կարող եմ օգտակար լինեմ ես պատրաստ եմ , բայց չէին ասում ինչպես, չէին ասում հարցը ինչ է: Հետո իրենք մի ժամի չափ դռան հետեւում էին, այդ ընթացքում ես մտա ինտերներտ ու տեսա թե ինչի մասին է խոսքը»:
Եղնուկյանը հավելեց, որ սա նոր բան չի, մի քանի տարի այս իրավիճակն է եւ ուշ կամ շուտ պետք է լիներ: