Կարո Եղնուկյանը 10 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել դատական նիստերի դահլիճից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՊՊԾ գնդի գրավման գործով զինված խմբավորմանն օժանդակելու մեջ մեղադրվող Կարո Եղնուկյանը 10 միլիոն ՀՀ դրամի գրավի դիմած դատական նիստերի դահլիճից ազատ է արձակվել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի նստավայրում նիստը նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտարարեց, որ Կարո Եղնուկյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը ներկայացրել է արտոնագիր, որով հաստատվում է, որ այդ գումարը վճարվել է համապատասխան դատարանի դեպոզիտ հաշվին:




Լրահոս