
«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունը հաղորդագրություն է տարածել, որով տեղեկացնում է կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանին բերման ենթարկելու մասին: Հաղորդագրությունում մասնավորապես ասվում է. «Այսօր վաղ առավոտյան առանց իրավական հիմնավորման Արթիկ ոստիկանության բաժին բերման է ենթարկվել «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը»:
Հիշեցնենք, որ առավոտյան ոստիկաններն այցելել էին Պետրոս Մակեյանի տուն և հրավիրել բաժին, ինչին ի պատասխան Պետրոս Մակեյանը ոստիկաններից պաշտոնական ծանուցագիր էր պահանջել: