ՀԽ-ի անդամներին տեղափոխել են ոստիկանություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ՀՔԱ Վանաձորի գրասենյակ են ահազանգել Հիմնադիր խորհրդարանի անդամներ Հովհաննես Ղազարյանը և Հասմիկ Էվոյանը՝ հայտնելով, որ իրենց տեղափոխել են Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժին: Այս մասին հայտում են Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակից:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբաններ, փաստաբաններ Արայիկ Զալյանը և Անի Չատինյանը այցելել են ոստիկանության բաժին՝ նրանց իրավական աջակցություն տրամադրելու նպատակով:

Ավելի քան մեկ ժամ փաստաբանները փորձում են մուտք գործել ոստիկանության Բազումի բաժին, սակայն նրանց թույլ չեն տալիս:

Նշենք, որ ավելի ուշ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբաններին հնարավորություն է տրվել մուտք գործել  Ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժին: Իսկ արդեն ժամը 13:30-ի սահմաններում, Հիմնադիր խորհրդարանի Լոռու մարզի համակարգող Հովհաննես Ղազարյանը ազատ է արձակվել:




Լրահոս