Armenian text to speach

ԿԱՇԱՌԱԿԵՐ ԲԺԻՇԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ջրաշեն գյուղի բնակչուհի Արմենուհի Ասոյանին թոշակ ստանալու համար հաշմանդամության կարգ էր անհրաժեշտ, որը ձեռք բերելու նպատակով փետրվարի սկզբին դիմել էր բժշկական կոնսուլտատիվ հանձնաժողովի նախագահ Ֆիլոմենա Մոսոյանին: Վերջինս խոստացել էր օգնել, սակայն կաշառք ստանալու պայմանով: Մոսոյանը Արմենուհի Ասոյանին ուղարկել էր իր ծանոթի` Վանաձորի թիվ 2-րդ հիվանդանոցի ավագ նյարդաբան Գայանե Գասպարյանի մոտ: Բժշկուհին անհրաժեշտ հիվանդությամբ տառապելու մասին բժշկական էպիկրիզը տվել էր, սակայն 20 հազար դրամի դիմաց: Պարզվել էր, որ այդքանով հարցը լուծված չէ: Ֆիլոմենա Մոսոյանն էլ իր բաժինն էր ուզել: Վերջինս «Սպիտակի բժշկական կենտրոն» ՓԲԸ պոլիկլինիկայում Արմենուհի Ասոյանից պահանջել եւ ստացել էր 35 հազար դրամ: Ինչպես ասում են, դանակը ոսկորին էր  հասել: Կատարվածի մասին Արմենուհին որոշեց հայտնել ոստիկաններին: Նույն օրը Գայանե Գասպարյանն ու Ֆիլոմենա Մոսոյանը ձերբակալվեցին: Մանրամասները փորձեցինք պարզել Լոռու մարզի քննչական բաժնի ավագ քննիչ Նարեկ Օսյանից` ըստ որի սույն թվականի փետրվարի 11-ին Գայանե Գասպարյանն իր աշխատասենյակում Արմենուհի Ասոյանից պահանջել եւ ստացել է 20 հազար դրամ գումար եւ փետրվարի 17-ին վերջինիս տվել է զարկերակային հիպերտենզիա 2-րդ աստիճանի եւ նմանատիպ այլ հիվանդություններով տառապելու մասին կեղծ, իրավական հետեւանք առաջացնող թիվ 301 /83 էպիկրիզ: Դեպքի առթիվ փետրվարի 22-ին Լոռու մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քր. օրենսգրքի 304 հոդվածի երրորդ մասի երկրորդ կետով:Դեպքի մասին փորձեցինք տեղեկություններ ստանալ նաեւ Վանաձորի թիվ երկրորդ հիվանդանոցի տնօրեն Կարեն Ադամյանից: Վերջինս հրաժարվեց հարցազրույցից: պատճառաբանելով, որ նախաքննությունը դեռ ավարտված չէ եւ ինքը դեռ որեւէ բան ասել չի կարող: Միայն նշեց, որ Գայանե Գասպարյանը բարոյական բարձր հատկանիշներ ունեցող բարձրակարգ մասնագետ էր: Նշենք, որ մեր այցի ժամանակ Գասպարյանի աշխատասենյակի դուռն արդեն կնքված էր: Նրա գործով զբաղվող փաստաբան Կարեն Թումանյանը եւս երեկ հրաժարվեց մեկնաբանություններ տալուց` պատճառաբանելով նախաքննական գաղտնիությունը:Հ. Գ.Հայտնի է, որ կաշառակերությունը բնորոշ է մեր երկրի գրեթե բոլոր ոլորտներին, սակայն բացահայտումներ շատ քիչ են լինում: Իսկ եթե լինում են, ապա ավելի ցածր օղակներում գտնվողներն են պատժվում, «մեծ ձկները», որպես կանոն, մնում են «խաղից դուրս»:ՀԵՐՄԻՆԵ ԶԱՐՄԱՆՅԱՆ Վանաձոր




Լրահոս