Ոսկյա զարդերի գողության հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հոկտեմբերի 19-ին, ժամը 16.45-ին, 1963 թ. ծնված Մերուժան Մ.-ն ոստիկանության Չարենցավանի բաժնում հաղորդում է տվել, որ դստեր բնակարանից գողացել են 13-14 կտոր տարբեր տեսակի ոսկյա զարդեր` պատճառելով 400.000 դրամի նյութական վնաս: Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի  3-րդ մասի 1.1 կետով հարուցվել է  քրեական գործ: 
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը  կատարել է1991 թ. ծնված Լիլիթ Դ.-ն, երբ Մերուժան Մ.-ի հետ գտնվել է հիշյալ բնակարանում: Գողոնն առգրավված է: Կատարվում է նախաքննություն:




Լրահոս