Գյումրիում մեքենա է այրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հոկտեմբերի 21-ին, ժամը 11.14-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցում այրվում է տնակ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ թիվ 20 շենքի մոտակայքում մասամբ այրվել է Ա.Գ.-ին պատկանող “Օպել” մակնիշի 28OU536 պետհամարանիշի ավտոմեքենայի սրահը: Հրդեհը մարվել է տեղի ուժերով:   




Լրահոս