Հանգուցալուծումը միայն սահմանադրության շրջանակներով կարելի է պատկերացնել. Շիրակ Թորոսյանը` զինված հարձակման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Այսօրվա իրադարձությունների հետ կապված պետք է նշեմ, որ  ես ընդհանրապես կողմնակից եմ, որ ցանկացած իրադարձություն, իրողություն մեր երկրում իրականացվի մեր սահմանադրության շրջանակներում, այսինքն ամեն ինչ սահմանադրությամբ լիազորված եւ ապահովված լինի»,- ArmLur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով այսօրվա իրադարձություններին, ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը:

Վերջինիս նկատեց. «Եթե հրաժարականը սեփական կամքով է, ապա ընդունելի է, եթե սահմանադրության նորմերին հակասող պահանջ է, ապա ինձ համար դա անհասկանալի է»:

Մեր այն հարցին, ինչպես կարող ենք պակերացնել այս ամենի լուծումը, պատգամավորն ասաց. «Հանգուցալուծումը միայն սահմանադրության շրջանակներով կարելի է պատկերացնել: Երբ խոսքը գնում է սահմանադրականության մասին, իմ կարծիքով այստեղ զիջումների մասին խոսք չի կարող լինել, որովհետեւ գոյություն ունի ՀՀ սահմանադրություն եւ սահմանադրական նորմը որեէ իշխանափոխություն ենթադրում է նախատեսված  կանոնակարգելու ձեւաչափերով. ընտրությունն է, որը նախատեսված է Սահմանադրությամբ եւ ընտրական օրենսգրքով:
Ես հարգում եմ ցանկացած մարդու, խմբի, խմբավորման քաղաքական տեսակետները եւ բազմակարծության ջատագով եմ, ընդունում եմ, որ մարդիկ տեսակետ, կարծիք հայտնելու եւ իրենց կարծիքը պահանջելու համար պայքարելու իրավունք ունեն, բայց միայն  սահմանադրության շրջանակներում»:




Լրահոս