Արդեն հայտնել էինք, որ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը լրագրողների հետ զրույցում հերքել էր մամուլում տեղ գտած լուրերը, թե Ժիրայր Սեֆիլյանին տեղափոխելու են Էրեբունիի ոստիկանության բաժանմունք` իր համախոհների հետ բանակցելու համար. «Առայժմ նման նպատակ չունենք», – նշել էր նա:
Փոխոստիկանապետը խոսեց նաև բերման ենթարկվածների մասին` նշելով, որ սահմանված ժամկետներում բոլորը բաց կթողնվեն՝ նայած իրենց կատարած արարքի: