ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԵՐ ՀՅՈՒՐԵՐԸ
Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը եւ դիրիժոր Վլադիմիր Սպիվակովը Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի շրջանակներում կհյուրընկալվեն Հայաստանում: Նվագախումբը Երեւանի «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդես կգա նոյեմբերի 10-ին, իսկ հաջորդ օրը՝ նոյեմբերի 11-ին, ելույթ կունենա Գյումրու դրամատիկական թատրոնում:

ԱՅԺՄ ՇԻԿԱՀԵՐ Է
Երգչուհի Անի Քրիստին արդեն մի քանի տարի է, ինչ ապրում եւ աշխատում է ԱՄՆ-ում, սակայն նրա հայաստանցի երկրպագուները սոցիալական ցանցերի միջոցով պարբերաբար տեղեկանում են, թե նա ինչով է զբաղվում, որտեղ համերգ ունեցավ եւ ինչ նորություններով է հանդես գալու: Այս անգամ Անին ներկայացրել է իր նոր լուսանկարները, որոնցում շիկահեր է: Անիի խոսքով՝ ինքը սիրում է փոփոխություններ եւ հաճախ է փոխում սանրվածքի ձեւն ու մազերի գույնը: Ի դեպ, մոտ ապագայում ԱՄՆ-ի հայկական հեռուստաընկերություններից մեկով` «Հորիզոն»-ով, սկսվելու է Անի Քրիստիի հեղինակային հաղորդաշարը:

ԲԱԺԱՆՎԵ՞Լ ԵՆ
Մամուլում տարածված լուրերի համաձայն՝ երգչուհի եւ դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը որոշել է բաժանվել իր երիտասարդ սիրեկանից՝ 26-ամյա պարող Կասպեր Սմարթից: Լոպեսին ու Սմարթին վերջին անգամ միասին տեսել են մեկ ամիս առաջ, ինչից հետո երգչուհին ամենուրեք միայնակ է շրջում: Զույգն իր բաժանության մասին դեռ պաշտոնական հայտարարություն չի արել, սակայն մտերիմ ընկերները պնդում են, որ նրանք այլեւս միասին չեն:

ԶԱՐՄԱՆԱԼԻ Է
Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում գործում է կույրերի բալետի դպրոց: Այն՝ որպես սոցիալական նախագիծ, հիմնվել է 16 տարի առաջ աղքատ ընտանիքների կույր աղջիկների համար: Պարուհիներին տարածության մեջ կողմնորոշվելու հարցում օգնում են ոչ կույր տղամարդ զուգընկերները: Այժմ կույրերի բալետի դպրոցը հաջողությամբ շրջագայում է ողջ աշխարհում:




Լրահոս