Խոշոր ավտովթար Վահագնի թաղամասի մոտակայքում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հոկտեմբերի 21-ին, ժամը 19.38-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին՝ Վահագնի թաղամասի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարաների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարար ջոկատը:
Պարզվել է, որ “Ֆորդ” մակնիշի 19ՕՍ341 պետհամարանիշով (վարորդ՝ 1980 թ. ծնված Գ. Թ.) ավտոմեքենան բախվել է “ՎԱԶ-2107” մակնիշի 90PP770 պետհամարանիշով ավտոմեքենային, վերջինս էլ բախվելով էլ. սյանը՝ շրջվել է:
ՃՏՊ-ի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել “ՎԱԶ-2107” մակնիշի ավտոմեքենայի վարորդ՝ մոտ 40 տարեկան անձը չպարզված տղամարդ, ում հրշեջ-փրկարարները տեղի ուժերի օգնությամբ դուրս են բերել ավտոմեքենայից և ուղևոր՝ 1957 թ. ծնված Օ.Գ.-ը, ում արգելափակումից դուրս են բերել փրկարարները: Տուժածները տեղախոխվել են “Արմենիա” ԲԿ: Բժիշկները վարորդի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր, իսկ Օ.Գ.-ի` միջին ծանրության:




Լրահոս