Գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հոկտեմբերի 22-ին, ժամը 13.00-ին տեղեկատվություն է ստացվել, որ Ճամբարակ-Աղբերք ավտոճանապարհի 1-ին կմ-ի մոտակայքում գազատար խողովակից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ գազի արտահոսքից բռնկվել է նաև հարակից խոտածածկույթը (մոտ 15 քմ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.30-ին, մարվել՝ 13.50-ին: Հրշեջ-փրկարարներն իրականացրել են հերթապահություն` մինչ գազատար խողովակի վթարավերականգնողական աշխատանքների ավարտը:




Լրահոս