Խախտվում է բանակցությունների ընթացքը. «Սասնա Ծռեր» խմբի անդամներից տեղեկություն է ստացվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անցած րոպեների ընթացքում ՊՊԾ գնդի տարածքում գտնվող «Սասնա Ծռեր» խմբի անդամներից տեղեկություն է ստացվել, որ տարածքի ուղղությամբ և տարածքի շուրջ նկատվում է ռազմատեխնիկայի շարժ: Ըստ տեղեկությունների, Ազատության հրապարակի վերևում նկատվել է ոչ քաղաքացիական տիպի անօդաչու սարքի թռիչք: Այս զարգացումները հուշում են, որ վարչախումբը ՝ խախտելով ,, Սասնա Ծռեր ,, խմբի հետ տարվող բանակցությունների գործընթացը , մտադիր է մարտական գործողություններ իրականացնել ՊՊԾ գնդում գտնվող ,, Սասնա Ծռեր ,, խմբի անդամների նկատմամբ: Հավանական արյունահեղության ամբողջական պատասխանատվությունն ընկնում է ՀՀ վարչախմբի ուսերին:

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատ «Ընդդիմության միասնական շտաբ»




Լրահոս