Եթե գրոհը սկսվի, կլինի արյունահեղություն. ցուցարարները Խորենացի փողոցում հայտարարությամբ հանդես եկան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ Խորենացի փողոցում գտնվող ցուցարարները համախմբվելու և միասնության կոչով հանդես եկան. «Եթե համախմբվենք, ոստիկանները չեն կարողանան գրոհել: Եթե գրոհ սկսվի, կլինի արյունահեղություն: Մենք պարտավոր ենք կանգնելու նրանց կողքին, ովքեր արել են մեզ համար: Ազատության պողոտայում գտնվողներին կոչ ենք անում այստեղ գալ, քանի որ այնտեղ մնալն անիմաստ է»,- ArmLur.am-ի թղթակցի փոխանցմամբ` ասացին ցուցարարները:

Ի դեպ, ներկաներից որոշ մարդիկ հայտնեցին, որ այս հայտարարությամբ հանդես եկողներին նախկինում ցուցարարների շրջանում չեն նկատել. նրանց պահվածքը, շատերի գնահատմամբ, տարօրինակ էր:




Լրահոս