Գյումրու ընտրությունները դարձել են փորձաքար. որն է նոր պրոեկտը. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Գյումրու ընտրությունները դարձել են փորձաքար: Այլընտրանքային «ընդդիմություն» ԲՀԿ-ն, որն Ահարոն Ադիբեկյանի ուժեղ սոցիոլոգիայով 2-րդն է Հայաստանում, թեկնածուի խնդիր ունի եւ այդ հարցին որոշել է անդրադառնալ օգոստոսին: Ընդ որում, հնարավոր է թեկնածու չառաջադրեն: Բանն այն է, որ ՀՀԿ-ն չի ուզում թույլ տալ դա ոչ միայն այն պատճառով, որ ցույց տա, թե որքան իմիտացիոն են 2-րդ ուժի մասին ԲՀԿ-ական սպասումները, այլեւ, որ ՀՀԿ-ին հույժ պետք են այլ թեկնածուներ եւ «ընդդիմադիր ուժեր», որպեսզի ԳԱԼԱ-«Համախմբում» բուրգն իր շուրջը չհավաքի մյուս ընդդիմադիրներին:

Պրոյեկտը հետեւյալն է. ՀԱԿ-ը հայտարարում է ԳԱԼԱ-ին սատարելու մասին, եթե հիմնովին համոզված լինի, որ նրա հետեւում կանգնած չէ «Համախմբումը»` իր «Սիվիլնեթով»: Ի դեպ, «Համախմբումն» էլ իր հերթին խաղեր է տալիս «Հայկական վերածննդի» թեկնածու Հովիկ Մարգարյանի հետ: Մեր աղբյուրների  փոխանցմամբ, վերջերս կայացած խորհրդի նիստում Լեւոն Տեր-Պետրոսյանը ՀԱԿ թիվ մեկ թշնամի է հայտարարել Վարդան Օսկանյանին` Մարտի 1-ին թափված արյան պատասխանատվության  մասով»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս