Այս պահին սենց բան անել չէր կարելի. Դավիթ Ամալյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կիրակի օրը «Սասնա ծռեր » զինված խմբի կողմից ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրավելու և այնտեղ գտնվող անձանց պատանդ պահելու վերաբերյալ ArmLur.am-ը զրուցեց երգիչ- երգահան, ազատամարտիկ Դավիթ Ամալյանի հետ:

«Այս դեպքերի վերաբերյալ ես բան չեմ խոսում: Ընդամենը կասեմ, որ չեմ կիսում իրենց արածը»,- ասաց նա: Դավիթ Ամալյանի կարծիքով ՝ որպես հայ մարդ չի ընդունում ապստամբների այս քայլը:
«Եթե թշնամի չունենայինք, եթե ամեն ինչ լավ լիներ, եթե շատ ուժեղ լինեինք միգուցե անարդարության դեմ պայքարելու ձև էր սա, բայց այս պահին սենց բան անել չէր կարելի: Նրանց մեջ կան մարդիկ ովքեր մարտական անցյալ ունեն, չեմ ուզում վիրավորել: Բայց այս դեպքում սա դավաճանության է նման»,- եզրափակեց երգիչը:

Լիդա Եղիազարյան




Լրահոս