Ռուսաստանն ու Թուրքիան մինչև տարեվերջ չեն վերականգնի չարթերային չվերթները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանը 2016թ. չի վերականգնի Թուրքիայի հետ ավիահաղորդակցությունը: Նման որոշում է ընդունվել Մոսկվայում հուլիսի 14-ին կայացած բանակցությունների արդյունքում, փոխանցում է «Իզվեստիա»-ն:

Տվյալ հարցով ռուսական և թուրքական պատվիրակությունների միջև բանակցությունները տևել են մոտ 6 ժամ: Հանդիպման արդյունքներով՝ աշխատանքային խումբ ստեղծելու մասին որոշում է ընդունվել, որը կզբաղվի թուրքական կորուրտներում անվտանգության հարցերի մոնիթորինգով:

Ընդ որում, Անկարան խոստացել է Մոսկվային տրամադրել զբոսաշրջիկների համար վտանգավոր վայրերի ցանկը:

«Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձն անդրադարձել է այդ երկրում հանգստանալու ռուսների ցանկության վրա, պահանջը կտրուկ նվազել է»,-ասվում է ռուսական պատվիրակության հաղորդագրության մեջ:




Լրահոս