Նախախորհրդարանի քարտուղարության անդամ Ալեք Ենիգոմշյանը հավաստիացումներ է ստացել, որ բանակցությունները խզված չեն: Լրագրողների հետ զրույցում նա նշեց` եթե բանակցությունները խզված չեն, այդ դեպքում ակնկալվում է, որ լարվածություն ավելացնող քայլեր չեն լինի:
«Ես ուզում եմ հավատալ այն հավաստիացմանը, որ բանակցությունները խզված չեն, բայց եթե խզված չեն, նաև սրացման չպետք է գնալ: Ես սպասում եմ, որ տղաների հետ հեռախոսային կապը հաստատվի», – նշեց նա:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Լիլիթ Շաբոյան, Հովսեփ Հովսեփյան