Չավուշօղլուն հրատապ մեկնում է ԱՄՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն պաշտոնական այցով հրատապ մեկնում է Վաշինգտոն, գրում են թուրքական ԶԼՄ-ները:

Հաղորդվում է, որ թուրք պաշտոնյայի այցի պատճառներից մեկը Թուրքիային ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնումն է, ով մեղադրվում է երկրում ռազմական հեղաշրջում կազմակերպելու մեջ:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ երկրի իշխանությունները մի քանի օրվա ընթացքում պաշտոնական հայց կուղարկեն Միացյալ Նահանգներին՝ Գյուլենին արտահանձնելու մասին խնդրանքով:




Լրահոս