ՀԵՌԱՑՎԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ աշխատանքից հեռացվել է «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի Արթիկի մասնաճյուղի շահագործման ծառայության պետ Մանվել Վարագյանը: Այդ քայլից հետո ազատման դիմում են գրել ծառայության 15 աշխատակիցներ՝ առանց մանրամասնելու, թե ինչու: Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց ընկերության մամուլի պատասխանատու Ալիկ Օհանյանի հետ, որը փոխանցեց, թե Վարագյանն աշխատանքից հեռացվել է գլխավոր տնօրենի հանձնարարությունները չկատարելու համար: Նրա խոսքով՝ մյուս աշխատակիցները բարեկամական կապեր են ունեցել Վարագյանի հետ, ինչի համար էլ այդ քայլին են գնացել:
Հավելենք, որ այս Վարագյանն էլ ԱԺ նախկին պատգամավոր Մխիթար Վարագյանի ազգականն է: Ու քանի որ Վարագյանների «կլանը» թուլանում է քաղաքում, Մխիթարն այլեւս պատգամավոր չէ, եղբայրը քաղաքապետ չէ, հերթը հասել էր «Ջրմուղ»-ի պետին չեզոքացնելուն: Հիշեցնենք, որ Վարագյանները վայելում էին ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հովանավորությունը` շնորհիվ Վարագյան եղբայրներից Ղազախստանում բնակվող մեծահարուստ Դավիթ Վարագյանի:




Լրահոս