ՓԱԿ ԵԿԵՂԵՑՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ երգչուհի Սյուզի Մելիքյանի եւ տնտեսագետ Գարիկի հարսանիքն էր «Օջախ» ռեստորանային համալիրում: Քավորը Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն էր, որը զույգի ընտանիքների մտերիմ բարեկամն է: Շուրջ 400-հոգանոց հարսանեկան արարողությանը ներկա էին ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վահան Կարապետյանը, որը Գարիկի մորաքրոջ ամուսինն է, ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Օսկանյանի որդին եւ այլք: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Գարիկը Աջափնյակում աչքի է ընկել ԱԺ ընտրությունների ժամանակ՝ մորաքրոջ ամուսնու համար «ձայներ» հավաքելով: Իսկ ինչ վերաբերում է Սյուզի Մելիքյանին, ապա նա ոչ վաղ անցյալում աշխատում էր Ազգային ժողովի գրադարանում՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Վարդան Այվազյանի միջնորդությամբ: Ի դեպ, նշենք, որ երգչուհին հայտարարել էր. «Փեսացուն չի ուզում լուսանկարներում երեւալ, այդ պատճառով խնդրում եմ, որ լրատվամիջոցներից ոչ ոք մեր պսակադրությանը ներկա չլինի: Ես կտրամադրեմ նկարները հաջորդ օրը: Միեւնույն է, եկեղեցին չորս կողմից փակ է լինելու»: Հավելենք միայն, որ վերջերս էլ եկեղեցին «փակել» էր ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Ալեքսանյանը իր զավակների կնունքի օրը: Կարծես թե դա վերածվում է վատ սովորության:




Լրահոս