Եթե հանկարծ որևէ մեկը հարձակման հրահանգ տա, նշանակում է` նա քաոս է ստեղծում երկրում. Աշոտ Մանուչարյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեծագույն ողբերգություն է, որ սպանված գնդապետը և հարձակում կատարած տղաները մեկ խրամատում պաշտպանել են երկիրը: ArmLur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով «Սասնա ծռեր» խմբի կողմից ՊՊԾ գնդի գրավմանն ու Երևանում ստեղծված իրավիճակին, այս մասին նշեց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը:

«Այս ողբերգությունը մեր բոլորի ստեղծածն է, իհարկե մեծամասնությամբ իշխանության և քաղաքական դասի, բայց պետք է արագ շտկենք իրավիճակը: Հայաստանում նպատակային ցանկանում են վերածել իրավիճակը քաոսի», – նշեց նա:

Նրա խոսքով` քաոսի վերածելու գործընթացը հիմա իրականանալու է: «Եթե հանկարծ  որևէ մեկը հարձակման հրահանգ տա, նշանակում է` քաոս է ստեղծում երկրում: Այս ամեն ինչի գլխին պետք է սթափ կառավարիչ, որ այդ գործերը տանի:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս