Հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրավելու և այնտեղ գտնվող անձանց պատանդ պահելու վերաբերյալ ArmLur.am-ը զրուցեց ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանի հետ:
-Պարոն Մանուկայն ի՞ նչ եք մտածում մայրաքաղաքում տիրող իրավիճակի մասին:
-Ճիշտն ասած ես հեռու եմ նման բաներից: Մի բառով կարող եմ ասել ես չեմ ընդունում: Ես որպես անհատ, որպես քաղաքացի նման բռնություններին կողմնակից չեմ: Միայն այդքանը կարող եմ ասել:
-Իսկ որևէ հանգուցալուծում տեսնո՞ւմ եք:
Ինձ թվում է պատանդներ պահելը ճիշտ չի մանավանդ որ մարդկային զոհ գոյություն ունի: Ես խիստ բառով չեմ ուզում ասել՝ դատապարտում եմ, դա ընդունված խոսք է: Ես չեմ ուզում կրկնվել:
Սակայն մեզ հետ զրույցում Գուժ Մանուկյանը չնշեց որևէ հանգուցալուծման մասին:
Զրուցեց Լիդա Եղիազարյանը