Հրապարակ.Վարչապետն իր թիմով մեկնում է Բրյուսել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Այսօր երեկոյան ՀՀԿ պատվիրակությունը, Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ, մեկնելու է Բրյուսել՝ մասնակցելու ԵԺԿ գագաթնաժողովին։ Պատվիրակության կազմում են ՀՀԿ արտաքին կապերի գծով փոխնախագահ Արմեն Աշոտյանը, Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը։ Այսինքն՝ վարչապետական ողջ թիմը։ Վերջիններս ԵԺԿ-ի հետ “կապ չունեն”, նրանց ներկայությունը պատվիրակությունում, բացի եվրոպական կայֆեր անելուց, պաշտոնապես բացատրվում է նաև այն հանգամանքով, որ Բրյուսելում 10 միլիոն դոլարի ներդրումային պայմանագիր են կնքելու՝ առողջապահության ոլորտին վերաբերող։
 
Այդ գումարները կներդրվեն “Կենտրոն” հեռուստաընկերության հարևանությամբ գործող “ֆիզիկայի գարադոկում”՝ տարածաշրջանային առաջնակարգ դիագնոստիկ կենտրոն ստեղծելու համար։ Ներդրողն ամերիկացի է, որն աշխարհի տարբեր երկրներում՝ հիմնականում Եվրոպայում և ԱՄՆ-ում, ունի նույնատիպ կենտրոններ։ Ինչպես հանրամատչելի բացատրեցին՝ խմում ես մեկ դեղահաբ, ու հիվանդություններիդ ողջ փունջը կենտրոնի համապատասխան սարքավորումն ամբողջությամբ ցույց է տալիս”,–գրում է թերթը։
 
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։ 




Լրահոս