ՊՊԾ գնդի գրավումից անցել է արդեն երեք օր. ինչ իրավիճակ է (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր արդեն երրորդ օրն է` ինչ «Սասնա ծռեր» խմբավորման կողմից շարունակում է  գրավված մնալ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը, իսկ  ներսում էլ որպես պատանդ պահվում է չորս ոստիկան, այդ թվում ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանն ու Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը:

sa-dnenq

Դեպքերի սկիզբը տեղի ունեցավ 2016 թվականի հուլիսի 17-ին՝ 05:28-ի սահմաններում, երբ «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամներ Վարուժան Ավետիսյանը, Պավել Մանուկյանը, նրան որդին` Արմեն Մանուկյանը, Արեգ Կյուրեղյանը, Արայիկ Խանդոյանը` Միայնակ Գայլ, ՀՀ քաղաքացիներ Տիգրան Մանուկյանը, Հովհաննես Վարդանյանը, Աշոտ Պետրոսյանը, Արմեն Բիլյանը եւ այլք, ձեւավորելով մոտ 3 տասնյակ հոգանոց «Սասնա ծռեր» խմբավորումը, «Կռազ» մակնիշի ավտոմեքենայով գրոհել են ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդ, տիրացել ոստիկանների զենքերին :

pavel-areg

Գունդը գրաված զինյալները պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալներին եւ Սերժ Սարգսյանի հրաժարականը: Իսկ իշխանությունները ՊՊԾ գունդը գրաված զինյալներին պահանջում են վայր դնել զենքը եւ առանց դիմադրության հանձնվել: ԱԱԾ-ն երեկ ևս մեկ հայտարարություն է արել` ընդգծելով, որ իրավապահ մարմիններն ամեն ինչ անում են արյունահեղությունից խուսափելու համար:

Policemen closed Khorenatsi-Christophor crossroad on the occasion of armed occupation of the police station in Erebuni district in Yerevan, Armenia

Երեկ իրավիճակը լարված է եղել Խորենացի փողոցում. դեպի ՊՊԾ գունդ տանող ճանապարհը պատնեշված է ոստիկանների կողմից: Իշխանությունների և զինված խմբի միջև ընթացող բանակցությունների մասին մանրամասներ դեռևս չեն հրապարակվում, իսկ պայքարող քաղաքացիների թիվն օրեցօր ավելանում է:

Clashes between policemen and opposition supporters of Sari Tagh took place during the third day of Erebuni district's police station occupation. There are injured among the policemen. Photo by Tehmine Yenoqyan

Clashes between policemen and opposition supporters of Sari Tagh took place during the third day of Erebuni district's police station occupation. There are injured among the policemen. Photo by Tehmine Yenoqyan




Լրահոս