ՊԵԿ-ը դեռ լռում է. հնարավոր լուծումն իրավիճակը չի փրկի. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ օրաթերթը գրում է. «Դեռեւս մեկ շաբաթ առաջ «Ժողովուրդ»-ը գրել էր, որ այս տարվա առաջին կիսամյակի արդյունքներով հարկեր եւ տուրքերից պետական բյուջեի եկամուտները նախատեսվածից 12 միլիարդ դրամով պակաս են եղել: Այս լուրը ՀՀ պետական եկամուտների կոմիտեից կտրականապես հերքեցին՝ հավաստիացնելով, որ երկու-երեք օրից հարկեր եւ տուրքերի տվյալները կհրապարակվեն: Սակայն այդ թիվն այդպես էլ չի հրապարակվում:

Սա այն դեպքում, երբ տվյալ ամսի հարկեր եւ տուրքերի հավաքագրման ցուցանիշը մինչ այս սովորաբար հրապարակվում էր հաջորդ ամսի առաջին երկու օրերին: Բայց այսօր արդեն հուլիսի 20-ն է, եւ ՊԵԿ-ը լռում է: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, եթե անգամ ՊԵԿ-ին հաջողվի հարկեր եւ տուրքերի գծով առաջացած ճեղքվածքը փակել լրացուցիչ հարկեր հավաքագրելու ճանապարհով, ապա դա կլինի խնդրի ժամանակավոր լուծում: Լրացուցիչ, իբրեւ կանխավճար հավաքագրված հարկերը տնտեսվարողների ընդհանուր պարտավորություններից հանվում են, եւ պակասուրդը կրկին ի հայտ է գալիս»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս