Ի՞նչ կանեիք, եթե լինեիք ՀՀ նախագահ. «Առավոտ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Առավոտ» օրաթերթը գրում է. «Ինչ կանեի ես, եթե լինեի ՀՀ նախագահ։ Ես կխոսեի։ Գլխավոր թեման, իմ կարծիքով, պետք է լինի ոչ այնքան հարձակումը ոստիկանական շենքի վրա, պատանդ վերցնելը և ոստիկանության գնդապետին սպանելը, այլ Ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցությունների ընթացքը։ Ես ինչ-որ ձևով կհասկացնեի Հայաստանի քաղաքացիներին, որ տարածք հանձնելու որևէ մտադրություն չկա։ Իհարկե, դա կարելի է փաթեթավորել այնպես, որ չխանգարի բանակցային գործընթացին, օրինակ՝ «մենք առայժմ շատ հեռու ենք…» և այլն։ էրեբունու դեպքերի մասին կասեի ընդամենը ՝ «իշխանությունն ամեն ինչ անելու է խնդրի խաղաղ հանգուցալուծման համար»։

Ոստիկանության անօրինությունների պահով էլ կասեի՝ «ես հանձնարարել եմ ոստիկանապետին ծառայողական քննություն անցկացնել և խստագույնս պատժել…»։ Մնացածը տեխնիկայի հարց է. գիտեմ, որ ԱԱԾ-ում նույնքան ազնիվ, հայրենասեր և, ի դեպ, նույնքան կռված մարդիկ են, որքան սխալ ճանապարհով գնացած տղաները, որոնց ազնվությանն ու հայրենասիրությանը նույնպես չեմ կասկածում։ Կպայմանավորվեն, կարևորն այն է, որ նախագահն այդ գործընթացին հրապարակավ քաղաքական աջակցության ցուցաբերի»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս