
Խորենացի փողոցում վաղ առավոտից իրավիճակը կարծես թե լարվում է: Երեկ ուշ երեկոյան ցուցարարները պատնեշներ էին տեղադրել փողոցներում` չթողնելով մեքենաների երթևեկությունը:
Սակայն առավոտից ՀՀ ոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանը փորձում է հեռացնել արգելապատնեշները, որն էլ առաջացրել է ակտիվիստների դժգոհությունը: Ի պատասխան փոխոստիկանապետը նշեց, որ եթե տարածքում հարյուր հոգի մարդ լինի, իրենք միայն այդ դեպքում ինքնակամ կփակեն փողոցները: Այս պահին երթևեկությունը մասամբ վերականգնվել է: