«ՍիվիլՆեթ»-ին հաջողվել է կապ հաստատել ընդհատակում գտնվող «Հիմնադիր խորհրդարան»-ի նախագահ Գարեգին Չուգասզյանի հետ։ Նա պատասխանել է մի քանի հարցերի.
-Պարոն Չուգասզյան, ինչու՞ եք ընդհատակում։
-Ինչպես գիտեք` ես համարվում եմ մեղադրյալ, ուստի չեմ պատրաստվում ինքնակամ հանձնվել մեր «արդար» դատական համակարգին, որը խաղալիք ատրճանակի համար ինը տարի է տալիս, իսկ նկարահանված սպանության համար` ազատում բանտից։
-Ինչպե՞ս եք տեսնում իրավիճակի հանգուցալուծումը։
-Բանակցությունների չեմ մասնակցում, ուստի չեմ տիրապետում մանրամասներին, թե ինչ հանգուցալուծում է հնարավոր։ «Սասնա ծռեր»-ի տղաներին զրկել են լիարժեք կապից, որ իմանանք մանրամասները։ Լրագրողները նույնպես դրված են խաղից դուրս։
-Ո՞րն է Ձեր գնահատականը տեղի ունեցողի վերաբերյալ։
-Հայաստանը փաստացի չունի քաղաքական ղեկավարություն, իշխող ուժը ուրվականի է վերածվել՝ վտանգի տակ դնելով ոստիկանությանը։ Ոստիկանությունը անվտանգության գոտիի դերն է կատարում եւ ոչ թե օրինականության պաշտպանի։ Մի բան պարզ է՝ ըստ «Սասնա ծռեր»-ի ապստամբների՝ այնտեղ ավելի շատ զենք ու զինամթերք կա կուտակված, քան սահմանում, ուր զինամթերքի պակաս կար ապրիլին։
-Պարոն Չուգասզյան, արդյո՞ք ձեր առաջադրած պահանջները փոփոխման կամ մեղմացման ենթակա են։
-Պահանջների շուրջ բանակցություններն ընթանում են «Սասնա ծռեր»-ի ապստամբների հետ և իրենց հարցազրույցներից կարելի է ենթադրություն անել, որ իրենց մոտ կա բավարար ճկունություն…
Ավելի մանրամասն` սկզբնաղբյուրում: