«Կամավոր կերպով են բոլորը եկել, ոչ մեկի չենք ստիպել»,- ՊՊԾ գունդը գրաված զինյալներից Պավել Մանուկյանը պատասխանում է ոստիկանությունում ասուլիս հրավիրած ծնողներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ոստիկանության հրավիրած ասուլիսի ժամանակ քաղաքացիներից մեկը ներկայանալով որպես «Սասնա ծռեր» խմբին միացած Գառնիկ Հովակիմյանի մայր, խնդրեց, որպեսզի Պավել Մանուկյանը որդուն բաց թողնի:

ArmLur.am-ին հաջողվեց կապ հաստատել ՀՀ ոստիկանության ՊՊԾ գրաված գնդի տարածքում գտնվող Գառնիկ Հովակիմյանի հետ, ով վստահեցրեց, որ իր կամքով է միացել խմբավորմանը. «Լավ ենք, մեր գործն ենք անում, մեր հայրենիքի գործն ենք անում, մեր հայրենիքն ենք պաշտպանում, ի՞նչ պետք է անենք. ամեն ինչ նորմալ է, ամեն ինչ լավ է, դաժե հրաշալի: Ստիպողաբար ոչինչ չի եղել»:

Պավել Մանուկյանը ևս պնդեց, որ ոչ մեկի իրենք ստիպողաբար չեն տարել. «Կամավոր կերպով են բոլորը եկել, ոչ մեկի չենք ստիպել»:

Իսկ մեր այն դիտարկմանը, որ ծնողները պահանջում են որդիներին հետ վերադարձնել, Պավել Մանուկյանը պատասխանեց. «Թող գան ու տանեն, մենք ոչ մեկի ստիպողաբար չենք պահում»:

Ի դեպ, այսօրվա ասուլիսի ժամանակ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը պարզաբանեց, որ իրենք այս պահի դրությամբ հստակ ինֆորմացիա չունեն` նշված անձանց` ՊՊծ տարածքում գտնվելու մասին:

Լուսանկարը` armtimes.com-ի:

Լիլիթ Շաբոյան




Լրահոս