Արտգործնախարարն ընդունեց Հայաստանում Լատվիայի դեսպանին՝ առաքելության ավարտի կապակցությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 20-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող՝ Լատվիայի դեսպան Էլիտա Գավելեին (նստավայրը՝ Թբիլիսի):

Նախարար Նալբանդյանը դրական գնահատեց Հայաստանի և Լատվիայի միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը և կարևորեց դեսպան Գավելեի անձնական ներդրումը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում։

Լատվիայի դեսպանը շնորհակալություն հայտնեց գնահատանքի և առաքելության ժամանակահատվածում արտգործնախարարության կողմից ցուցաբերված աջակցության համար։

Հայաստանի և Լատվիայի միջև հարաբերությունների զարգացման գործում ունեցած ավանդի համար Էդվարդ Նալբանդյանը դեսպան Գավելեին հանձնեց ԱԳՆ պատվո մեդալը։




Լրահոս