Նիկոլ Փաշինյանը զրուցել է Աղվան Հովսեփյանի հետ և քննարկել ձերբակալությունների հարցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս պահին Խորենացի փողոցում քննարկվում է` հնարավո՞ր է արդյոք պարեկապահակային գնդի տարածք սնունդ տեղափոխել:

Նշենք, որ հանրությունը ցանկություն է հայտնել, որ այդ գործառույթն իրականացնի «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը:

Հավելենք, որ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը պատրաստակամություն է հայտնել զբաղվել սնունդը հասցնելու գործով:

Քիչ առաջ պատգամավորը ելույթով հանդես եկավ` ասելով, որ իր տեղեկություններով Սարի թաղում լարված վիճակ է. «Երեկ Սարի թաղում բավականին շոշափելի միջադեպ է տեղի ունեցել: Այսօր ինձ զանգահարում են բնակիչները և հայտնում, որ բերման ենթարկելու գործընթաց է սկսվել:Գազը անջատած է, մարդիկ լարված են: Լարվածությունը ձերբակալությունների պատճառով ավելի է լարվում: Այսօր խոսել եմ Աղվան Հովսեփյանի և Աշոտ Կարապետյանի հետ: Նրանց ասել եմ, որ այս իրավիճակն այն իրավիճակը չէ, որ կարդանք քրեական օրենսգիրքը: Սա այդ իրավիճակը չէ, շատ հարցերի պատասխաններ իշխանությունը չունի: Ես հեռախոսով հորդորել եմ Քննչական կոմիտեի նախագահին նրանց ձերբակալելու որոշումից ձեռնպահ մնալ»:




Լրահոս