
Վրաստանում այսօր՝ հուլիսի 20-ին, ՀՀ քաղաքացի է խեղդվել:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ ժամը 12.49-ին Վրաստանի Գուրիայի մարզի Օզուրգեթի շրջանի Շեկվեթիլ գյուղի մոտ՝ Սեւ ծովում, խեղդվել է ՀՀ քաղաքացի՝ 40-ամյա Մ. Ա.-ը:
Ժամը 13.00-ին փրկարարները քաղաքացու դին հանել են ծովից: