Հաստատվել է ՎՊ գործունեության տարեկան ծրագրի նախագիծը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր Վերահսկիչ պալատի խորհրդի ընդլայնված նիստում քննարկվեց 2013 թվականի տարեկան ծրագրի վերահսկողության ընթացքն ու 2014 թվականի գործունեության տարեկան ծրագրի նախագիծը:
Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը վարչության պետերին և վերահսկողություն իրականացնող հանձնաժողովի նախագահներին հանձնարարեց մինչև դեկտեմբերի 15-ն ավարտել 2013 թվականի գործունեության տարեկան ծրագրով նախատեսված թեմաների ստուգումները:
Վերահսկիչ պալատի խորհրդի նիստում հաստատվեց 2014 թվականի գործունեության տարեկան ծրագրի նախագիծը, որը մինչև սույն թվականի նոյեմբերի 1-ը կուղարկվի Ազգային ժողով:
ՎՊ լրատվական ծառայություն




Լրահոս