Ինձ ճնշել են, երբ Ժիրայրը նոր էր բանտարկված. Սէֆիլյանի կինը` վերջին դեպքերի մասին. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. ««Ինքը կողմ կլինե՞ր, որ իր ընկերները նման քայլի դիմեին. այդ հարցն իրեն պետք է ուղղեք, ես չգիտեմ»,- նշում է Ժիրայր Սեֆիլյանի կինը՝ Նանոր Բարսեղյան-Սեֆիլյանը: Նա մեզ հետ զրույցում պատմեց, որ ամուսնուն վերջին անգամ տեսել է 11 օր առաջ: Ինչ վերաբերում է «Սասնա ծռեր» խմբավորման գործողություններին, ապա Նանոր Բարսեղյան-Սեֆիլյանն ասաց. «Ես տեղյակ չեմ` ինչ է կատարվում, ես էլ հետեւում եմ լուրերին, ինչպես Դուք եք հետեւում»: Տիկին Սեֆիլյան, Դուք ինքներդ սատարո՞ւմ եք նրանց գործողություններին։ «Այդ մարդիկ բոլորը մեր ընկերներն են: Ես կարծում եմ, որ երկրում տիրող անարդարության մակարդակն այնքան է բարձրացել, որ մարդիկ այլ ելք չեն տեսել»:

Տիկին Սեֆիլյան, իսկ այս օրերի ընթացքում Ձեր նկատմամբ ճնշումներ չե՞ն եղել, միգուցե այցելություններ ԱԱԾ-ի կամ ոստիկանության կողմից։ «Ճիշտն ասած՝ ես ոչ մի ճնշում չեմ զգացել այս քանի օրերի ընթացքում, դրանից առաջ շատ են եկել-գնացել, ճնշել են, երբ Ժիրայրը նոր էր բանտարկված, բայց այս դեպքերի հետ կապված՝ ոչ»: Տիկին Սեֆիլյան, Ձեզ կարծես չենք տեսնում բողոքի ակցիաներում։ «Որովհետեւ վատառողջ եմ, ինձ չի կարելի»,- եզրափակեց Նանոր Բարսեղյան-Սեֆիլյանը»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս