Դատարանից փախուստի դիմած ամբաստանյալը հայտնաբերվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հոկտեմբերի 28-ին, ժամը 13.40-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի և ճանապարհային ոստիկանության ծառայողները Երևանի “Սուրմալու” առևտրի կենտրոնի մոտակայքից հայտնաբերել և Էրեբունու բաժին բերման են ենթարկել 1992 թ. ծնված Սերոբ Մ.-ին, որը նույն բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 355 հոդվածի (Փախուստն ազատազրկման վայրից, կալանավորվածներին պահելու վայրից կամ ձերբակալվածներին պահելու վայրից) 2-րդ մասի հատկանիշներով: Խափանման միջոցը` կալանք: Սերոբ Մ.-ն տեղափոխվել է ՀՀ ԱՆ “Նուբարաշեն” ՔԿՀ:




Լրահոս