Տղամարդկանց համար ամոթ չի լինի, եթե կանայք լուծեն այս խնդիրը. Կարինե Դանիելյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Կուզենայի գնալ ՊՊԾ գունդ, լսենք, տեսնենք հիմնախնդիրները և փորձենք գտնել հաշտության եզրեր»,- Խորենացի փողոցում հայտարարեց բնապահպան Կարինե Դանիելյանը. «Ինտերնետում, հեռուստացույցով և մարդկանց խոսքերով բոլորովին տարբեր վարկածներ են շրջանառվում, պետք է գնանք՝ գտնենք ինչ-որ եզրեր», հավելեց նա:

Նա նաև նշեց, որ կարծում է` տղամարդկանց համար ամոթ չի լինի, եթե կանայք լուծեն այս խնդիրը, իսկ հանգուցալուծումներին անդրադառնալով`  ասաց, որ կարող են լինել տարբեր սցենարներ. «Շատ տարբեր սցենարներ կարող են լինել, շատ հանգիստ սցենարից մինչև սարսափելի ընդհարումներ»:




Լրահոս