Սա, իհարկե, ծայրահեղ հանգամանքներով դրդված քայլ է եղել: Չեմ կասկածում, որ թերևս խթան հանդիսացան ապրիլյան իրադարձությունները: ArmLur.am-ի հետ զրույցում այս մասին նշեց ԼՂՀ նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանը:
«Հայտնի է, որ թե’ Ժիրայր Սէֆիլյանը, թե’ իր կողմնակիցները կտրականապես դեմ են տարածքներ հանձնելու շուրջ վարվող խոսակցություններին: Եվ ես այս առումով իրենց հետ համաձայն եմ: Այս քայլին մարդկանց մղեց այն իրողությունը, որ Հայաստանում ընտրությունների միջոցով իշխանություն փոխելու հնարավորություն չի եղել և, ըստ էության, հանրության մեծամասնությունը միանգաման զրկված է եղել քաղաքական իրադարձություններին մասնակցելու հնարավորությունից», – ընդգծեց նա:
Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին «Սասնա ծռեր» խմբավորումը գրավել է ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը: Նրանք պահանջում են Սերժ Սարգսյանի հրաժարականն ու քաղբանտարկյալների ազատ արձակումը: Այժմ նրանց և իշխանությունների միջև բանակցություններ են տարվում:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան