ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանդիպումից հետո սպասենք հայկական զինուժի կողմից տարածքներ հանձնելու շուրջ պայմանավորվածությունների. Արման Մելիքյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն հայտնել ենք, որ այսօր Մոսկվայում, ռուսական կողմի նախաձեռնությամբ, կայացավ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի, Սերգեյ Լավրովի և Էլմար Մամեդյարովի աշխատանքային հանդիպումը: Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց ԼՂՀ արտաքին գործերի նախկին նախարար Արման Մելիքյանի հետ, ով նշեց, որ թերևս այս հանդիպումն ունի մի հիմնական առանձնահատկություն:

«Հայաստանը համաձայնեց վերականգնել այդ հանդիպումների ձևաչափն` առանց նախորդ հանդիպումների ձեռք բերված համաձայնությունները կատարելու»,- նշեց նա:

Հարցին՝ ինչ զարգացումներ սպասել այս հանդիպումից հետո, Մելիքյանը նկատեց, որ մեծ հաշվով Հայաստանի իշխանություններն ինքնահոսի են թողել Ղարաբաղյան հակամարտության շուրջ տեղի ունեցող գործընթացները: «Սպասենք շարունակությանը: Մամեդյարովն ասաց, որ իրենք սկսեն սուբստանտիվ, այսինքն՝ առարկայական բանակցություններ: Ադրբեջանական կողմի համար դրանք հայկական զինուժի կողմից տարածքներ հանձնելու շուրջ պայմանավորվածություններն են, այսինքն` ինչ հաջորդականությամբ, երբ դրանք կհանձնվեն Ադրբեջանին», – հավելեց նա:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս