Վանաձորցիները կստեղծեն նախաձեռնող խումբ՝ «Սասնա ծռերին» աջակցելու համար. hetq.am

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

hetq.am-ը գրում է, որ հուլիսի 20-ի երեկոյան վանաձորցիները հավաքվել էին Արցախ պուրակում՝ քննարկելու երկրում տեղի ունեցող վերջին իրադարձություններն ու ստեղծելու նախաձեռնող խումբ՝ «Սասնա ծռերին» աջակցելու ու հետագա անելիքները կոորդինացնելու համար:

Հավաքին մասնակցում էին «Նոր Հայաստան» ճակատի, «ժառանգություն», «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, Հայ Ազգային Կոնգրեսի անդամներ, անհատ քաղաքացիներ:

Հիմնադիր խորհրդարանի Լոռու գրասենյակը ներկայացնող Ռազմիկ Էվոյանը ներկաներին տեղեկացրեց, որ վերջին օրերին մարզի տարբեր համայնքներից Սասնա ծռերին աջակցելու տարբեր առաջարկություններ են եղել: Մասնավորապես, առաջարկվել է խմբեր կազմել, համակարգված ձևով մեկնել Երևան ու կանգնել պայքարողների կողքին:

Հնչեցված հաջորդ առաջարկը միջպետական ճանապարհի փակումն էր:

«Արդեն իսկ մի քանի տասնյակ տղաներ Լոռիից մեկնել են Երևան: Մեկնել ցանկացողները, սակայն, դեռ շատ են»,- ասաց Ռ. Էվոյանը, հավելելով՝ եթե իրավիճակն ավելի սրվի, ճանապարհը փակելու առաջարկը կարող է կյանքի կոչվել:

«Մենք պետք է մեծ պատասախանատվութամբ մոտենանք այս հարցին, որպեսզի ամբողջ աշխարհը տեսնի, որ հայ ազգն իր ինքնության համար պայքարող ժողովուրդ է: Մեզ փորձում են համոզել, որ մեր ժողովրդին հարիր չեն նման դրսևոումները: Իսկ ի՞նչն է հարիր, թողնել, հայրենիքը լքե՞լը: Մենք պետք է պաշտպան կանգնենք մեր հայրենիքին, մեր պետականությանը,- նշեց «Նոր Հայաստան» հանրային ճակատի անդամ Լորա Արամյանը:

Այսօրվա հավաքին մասնակցողների թիվը չէր անցնում մի քանի տասնյակը: Հավաքի մասնակիցները, սակայն, վստահ են՝ լոռեցիները դեռ ցույց կտան, որ պայքարող են:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:




Լրահոս