«Սասնա ծռեր» խմբի պահանջները չեն փոխվել։ Այս մասին մի քանի լրագրողների հետ զրույցում նշեց Նախախորհրդարանի քարտուղարության անդամ Ալեք Ենիգոմշյանը։
Անդրադառնալով այն հանգամանքին, որ այսքան օր անց փորձ է աևվեց Նիկոլ Փաշինյանին հեռացնել ասպարեզից, Ենիգոմշյանը նշեց․ «Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունը եղել է սեփականը։ Ինքը դեպքի նույն օրը մեկ անգամ մտավ տղաների մոտ, դրանից հետո ինքն աշխատում էր կարգավորեր սնունդի հարցը։ Կարող եմ ենթադրել, որ ինչ որ դժգոհություն է եղել»։
Հավելենք, որ անցնող 4 օրերի ընթացքում Փաշինյանը մշտապես գտնվել է Խորենացու փողոցում և իրապես արեց հնարավոր ու անհնար ամեն ինչ՝ արյունահեղությունը կանխելու համար, սակայն դա ինչ-որ մարդկանց դուր չեկավ: Փաշինյանը երեկ երեկոյան հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց, որ «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանը իրեն քաղաքակիրթ ձեւով ասել է, որ չպետք է խառնվի հավաքին: «Ես չգիտեմ, թե ինչ ինֆորմացիա է իրենց հասել»,- նկատեց Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան