Ինչ իրավիճակ է Մովսես գյուղում կրակոցներից հետո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել ենք, երեկ երեկոյան լարվածություն է նկատվել հայ-ադրբեջանական պետական սահմանի հյուսիսարևելյան հատվածում: Ժամը 17-ն անց տասին հակառակորդը խոշոր տրամաչափի զինատեսակներից գնդակոծել է Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես գյուղը:

ArmLur.am-ը փորձեց համայնքի ղեկավար Արարատ Ավալյանից տեղեկանալ, թե ինչ վիճակ է գյուղում այս պահին, և ինչպիսի իրադրություն է եղել գիշերը:

Արարատ Ավալյանը տեղեկացրեց, որ գիշերը հանգիստ է անցել. «Գիշերը հանգիստ է անցել, կրակոցներ չեն եղել»: Այս պահին ևս հանգիստ է, բարեբախտաբար, կրակոցների հետևանքով վնասներ չկան:




Լրահոս